Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սպիտակ տուն. Մեծ Բրիտանիայում ռուս նախկին սպայի թունավորման պատասխանատուն, ըստ երևույթին, Ռուսաստանն է

Սպիտակ տուն. Մեծ Բրիտանիայում ռուս նախկին սպայի թունավորման պատասխանատուն, ըստ երևույթին, Ռուսաստանն է
15.03.2018 | 13:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը մեղավոր է անգլիական Սոլսբերի քաղաքում հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորման հարցում` լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը:

«Ես առաջ չեմ ընկնի, բայց կասեմ, որ ինչպես նախագահը երեկ հայտարարեց՝ ըստ երևույթին՝ Ռուսաստանն իսկապես դա արել է՝ հիմնվելով այն ապացույցների վրա, որ ունի Մեծ Բրիտանիան: Նախագահը երեկ վարչապետ Թերեզա Մեյին հեռախոսով ասել է, որ ԱՄՆ-ը 100 տոկոսով աջակցում է այդ հարցի առնչությամբ մեր դաշնակից Մեծ Բրիտանիային»,- հայտնել է նա:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ